Մատչելիության հղումներ

Ահաբեկչությունը Crocus-ում. կարևորը 14:15-ի դրությամբ


Ռուսաստան, Մոսկվա, Crocus City Hall, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան, Մոսկվա, Crocus City Hall, 23-ը մարտի, 2024թ.

Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 115 մարդ: ՌԴ ուժայինները հայտնում են, որ ահաբեկչության առնչությամբ ձերբակալել են 11 հոգու, ներառյալ՝ հարձակման անմիջական 4 մասնակցին: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ վերջիններս փորձում էին հեռանալ Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Յուրի Պոդոլյակն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը ոչ մի առնչություն չունի ահաբեկչության հետ:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն»-ը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG