Արևմտյան լրատվամիջոցները՝ «Ռոյթերզ»-ը, «Ֆրանսպրես»-ը հաղորդում են, թե «Իսլամական պետությունն» է պատասխանատվություն ստանձնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 40 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել։
«Մեր զինյալները հարձակում են գործել Մոսկվայի մերձակայքում», - գրել է ահաբեկչական խմբավորումը տելեգրամյան ալիքում։
Արևմտյան լրատվամիջոցները նաև նշում են, որ այս տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։