Մատչելիության հղումներ

Ռոսգվարդիան ավարտել է ավտոկայանատեղիի ստուգումը, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել․ պատգամավոր


Ռոսգվարդիան ավարտել է Crocus City Hall-ի ավտոկայանատեղիի ստուգումը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։

Տելեգրամի իր էջում պատգամավորը գրել է, որ պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

«Մերձակա տարածքներում զննությունը շարունակվում է։ Օգտագործվում են «Արաքս» շարժական համալիրներ և ծառայողական շներ», - գրել է Խինշտեյնը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:

Ավելի վաղ Ռոսգվարդիան հայտարարել է, որ իր հատուկ ջոկատայինները «ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին և տարհանում քաղաքացիներին շենքից»։

Մինչ այս պահը հստակ չէ, ստույգ քանիսն էին հարձակվողները և որտեղ են նրանք հիմա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG