Մոսկվան Crocus City Hall-ում տեղի ունեցածի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կպահանջի, Россия-24-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Մեր դիվանագետներն այս հարցը կբարձրացնեն առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վստահ եմ, որ նրանք կպահանջեն, որ նիստն անցկացվի մոտ ապագայում՝ մանրամսները հասկանալու և միջազգային կազմակերպությունից այս գործողությունների դատապարտումը ստանալու համար»,- ասել է Միրոշնիկը։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին: