«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ Crocus City Hall-ի տանիքը դեռ այրվում է:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հրդեհը դեռ չի հաջողվել մեկուսացնել։ Այս պահին այրվում է 12 հազար 900 քմ տարածք, հայտնել են գերատեսչությունից։
Հրդեհաշիջմանը մասնակցում է 320 հրշեջ և 130 միավոր տեխնիկա։ Շենքի վրա ուղղաթիռներով ջուր են բաց թողնում։
Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին: