Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ»


ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունը: «Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նեկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Այս պահին ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները կապ ունեն կրակոցների հետ: Բայց, կրկին նշեմ՝ դա հենց նոր է տեղի ունեցել, և մենք դեռ ուսումնասիրում ենք», - ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, կան զոհեր ու վիրավորներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG