Տաջիկստանում տեղի է ունեցել 5, 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ղրղըզստանի հետ սահմանի մոտակայքում:
Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ մշտադիտարկման կենտրոնը, որն արձանագրում է ամբողջ Կենտրոնական Ասիայի սեյսմիկ ակտիվությունը, հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:47-ին՝ Տաջիկստանի Լախշի շրջանի լեռնային տեղանքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից 270 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում և մի շարք այլ շրջաններում։ Կենտրոնասիական երեք հանրապետություններից զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: