Մատչելիության հղումներ

Միշելը հայտնում է ԵՄ-ին անդամակցելու հարցով Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսելու մասին


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ երեկոյան Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում, հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու հարցով Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցային գործընթաց սկսելու մասին:

«Եվրախորհուրդը հենց նոր է որոշել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել: Շնորհավորում եմ, ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»,- գրել է Միշելը X սոցիալական ցանցում:

Եվրոպական խորհրդի նախագահն այդ որոշումն անվանել է «Բոսնիայի և Հերցեգովինայի համար առանցքային քայլ դեպի ԵՄ ճանապարհին»:

«Այժմ անհրաժեշտ է շարունակել մեր քրտնաջան աշխատանքը, որպեսզի Բոսնիա և Հերցեգովինան կայուն զարգանա՝ ինչպես ձեր ժողովուրդն է ցանկանում»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG