Մատչելիության հղումներ

Ռուսները հրթիռակոծել են Խարկովը, կան զոհեր և վիրավորներ


Հրթիռակոծման հետևանքները Խարկով, 20 մարտի, 2024թ.
Հրթիռակոծման հետևանքները Խարկով, 20 մարտի, 2024թ.

Այսօր ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:

Հրթիռը հարվածել է քաղաքի Խոլոդնոգորսկի շրջանում կահույքի և ներկի ու լաքի արտադրամասին: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ, բռնկվել է ուժեղ հրդեհ, որը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ուժերով:

Ռուսների հասցրած հրթիռային հարվածի հետևանքով Խարկովում տուժել են նաև մի ութհարկանի շենք և տպարան։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Խարկովի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել ապաստարաններ՝ քաղաքի վրա երկրորդ հնարավոր հարվածից պաշտպանվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG