Մատչելիության հղումներ

Էրդողանը շնորհավորել է Պուտինին վերընտրվելու առթիվ


Երկու երկրների նախագահները, արխիվ
Երկու երկրների նախագահները, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Թուրքիայի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», - ասված է երկուշաբթի երեկոյան տարածված ուղերձում։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են միջազգային կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ սևծովյան տարածաշրջանի հետ կապված։

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ է դառնում նախագահ՝ այս անգամ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն։

Արևմուտքում այս ցուցանիշները կասկածելի են որակել, քննադատել ռուսաստանյան ընտրությունները։ Արևմտյան որևէ երկրի առաջնորդ մինչ այս պահը Պուտինին չի շնորհավորել։

Բացի Էրդողանից, նրան շնորհավորել են Վենեսուելայի նախագահը, ում լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել ԱՄՆ-ի կողմից։ Պուտինին հեռագրեր են ուղարկել նաև Չինաստանի, Իրանի նախագահները, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Հոնդուրասի, Հյուսիսային Կորեայի և Մյանմարի ղեկավարները, որոնց հետ Մոսկվան սերտորեն համագործակցում է զենքի մատակարարման ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG