Մարտի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն, հայտնում են ԱԳՆ-ից։
Վաղը՝ մարտի 18-ին, նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ։ Ապա Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրթլեուն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։