89 տարեկանում մոսկովյան հիվանդանոցում մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի անվանի դերասան, Երգիծանքի թատրոնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը:
Նա 2000 թվականից է ղեկավարել Մոսկվայի Երգիծանքի թատրոնը, մինչ այդ էլ 30 տարի աշխատել է այնտեղ որպես դերասան և եղել է այդ թատրոնի ամենասիրված աստղերից մեկը:
Ալեքսանդր Շիրվինդը նաև նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում և մեծ հեղինակություն է վայելել ամբողջ խորհրդային տարածքի արվեստասերների շրջանում: