Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն փորձում է «գաղտնի ազդեցության արշավ» իրականացնել ՌԴ իշխանությունների դեմ. Պեսկով


Արխիվ
Արխիվ

Կրեմլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է գաղտնի եղանակով ազդեցության արշավ իրականացնել Ռուսաստանի իշխանությունների դեմ, սակայն անվտանգության ծառայությունները միջոցներ են ձեռնարկել այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ ժամանակին Դոնալդ Թրամփը՝ որպես ԱՄՆ նախագահ, Կենտրոնական հետախուզական վարչությանը լիազորել է գաղտնի արշավ սկսել չինական սոցիալական ցանցերում և դրա միջոցով հանրային կարծիքն ուղղել Չինաստանի իշխանության դեմ: Հիմա, ըստ Պեսկովի, նույն գործընթացը Ռուսաստանի նկատմամբ է իրականացվում:

«Մենք երկար տարիներ նման գործունեություն ենք տեսնում: ԱՄՆ-ը և համապատասխան գերատեսչություններն ու հետախուզությունը նույնն են անում մեր երկրում և դեռ փորձում են դա անել։ Չի կարելի բացառել, որ նման պրակտիկան տարածվում է նաև այլ երկրների վրա»,- ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG