Մատչելիության հղումներ

Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարվեց


Խորվաթիայի խորհրդարանի նիստ, արխիվ
Խորվաթիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Խորվաթիայում այսօր ինքնալուծարման որոշում է ընդունել Սաբորը՝ երկրի միապալատ խորհրդարանը: Որոշումը կայացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:

«143 կողմ ձայներով մենք որոշեցինք լուծարել Խորվաթիայի խորհրդարանը, հաջողություն եմ մաղթում ձեզ», - քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը:

Օրենքի համաձայն՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը պետք է ընտրություններ նշանակի ապրիլի վերջին-մայիսի սկզբին։

Վարչապետ Անդրեյ Պլենկովիչն ավելի վաղ ընդգծել է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան ԵՄ բոլոր 27 երկրներում հունիսի 6-9-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG