ՆԱՏՕ-ի դաշնակիցները Վաշինգտոնում ամռանը նախատեսված գագաթնաժողովում նոր քայլեր կձեռնարկեն Ուկրաինային օգնելու և մի շարք երկրների հետ գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: Այդ մասին 2023 թվականի աշխատանքն ամփոփելիս՝ այսօր Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երբ մեր դաշինքի անդամները կհանդիպեն հուլիսին Վաշինգտոնում, ես ակնկալում եմ, որ մենք կձեռնարկենք հաջորդ քայլերը՝ սատարելու Ուկրաինային, ամրապնդելու մեր ռեսուրսներն ու պաշտպանությունը, խորացնելու գործընկերությունն ամբողջ աշխարհում»,- ասել է գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա այս տարի Վաշինգտոնում՝ հուլիսի 9-ից 11-ը։