Իսրայելը և Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը դեռ հեռու են Գազայում մարտերը դադարեցնելու և պատանդներին ազատելու գործարքից, այսօր հայտարարել է միջնորդական առաքելություն իրականացնող Քաթարը՝ զգուշացնելով, որ իրավիճակը մնում է «շատ բարդ»:
ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդները անցած շաբաթներին ակտիվ բանակցություններ էին վարում կողմերի միջև՝ նպատակ ունենալով հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնել մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը։ Այն, սակայն, երեկ մեկնարկեց առանց առաջընթացի։
«Բոլոր կողմերը շարունակում էին աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - ասել է Քաթարի ԱԳՆ խոսնակը, հույս հայտնելով, որ դա տեղի կունենա այս ամսվա ընթացքում։