Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը։ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «Համաս»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
«Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է, այն պահանջում է գլոբալ իրազեկում և գործողություններ»,- ասել է Գալանտը:
Իսրայելի բանակի մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։