Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնում է Թուրքիա, որտեղ կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի ռազմական հակամարտության ընթացքը, հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- հայտնել է Էրդողանի գրասենյակը:
«Ենթադրվում է, որ նախագահների հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում՝ Դոլմաբահչեի նստավայրում, մոտավորապես ժամը 19:00-ին: Դրանից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս»,- նշել է Էրդողանի գրասենյակի անանուն աշխատակիցը:
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու պաշտպանական արդյունաբերության ընդհանուր նախագծերին։
Զելենսկին կայցելի նավաշինական գործարաններ, որտեղ ընթանում է ուկրաինական ռազմածովային ուժերի կորվետների կառուցումը:
Նախատեսվում է նաև Ուկրաինայի նախագահի հանդիպումը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: