Ֆրանսիան և Մոլդովան այսօր Փարիզում պաշտպանական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել։
Դեռ նախորդ տարի երկու կողմերի միջև համաձայնեցված դրույթներով Ֆրանսիան մոլդովացի զինվորականների վարժանքներ կկազմակերպի, ռազմական խնդիրներին նվիրված պարբերական խորհրդակցություններ կանցկացվեն։ Բացի այդ, Փարիզը և Քիշնևը պայմանավորվել են հետախուզական տվյալների փոխանակում իրականացնել։