Կառավարության շենքի դիմաց քաղաքացին ինքահրկիզման փորձ է արել։
«Ազատություն»-ը ֆիքսել է, թե ինչպես է նա վառելիքը լցնում իր վրա ու կրակայրիչը հանում գրպանից, ոստիկանները, սակայն, կանխել են։
Քաղաքացին հայտարարում էր, թե թղթեր է բերել կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցելու համար։