Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել է լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ:
Բերման ենթարկվածներից մի քանիսի հետ կապն ընդհատվել է: Ներքին գործերի նախարարությունը որպես այս գործողության հիմք նշել է «օպերատիվ հետախուզման անհրաժեշտությունը»:
Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ