ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու համար պայքարող Նիքի Հեյլին մտադիր է դադարեցնել արշավը: The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ, Հեյլին առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգա Հարավային Կարոլինա նահանգում՝ Չարլսթոն ավանում:
Ներկուսակցական նախնական ընտրություններում հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես առաջ է անցել Նիքի Հեյլիից գրեթե բոլոր նահանգներում և գործնականում արդեն ապահովել է կուսակցիների աջակցությունը, որը կձևակերպվի հուլիսի 15-17-ը Վիսքոնսինի նահանգում՝ Միլուոքիում կայանալիք հանրապետականների ազգային համագումարում:
Այդ հավաքում հանրապետականներն ի պաշտոնե կառաջադրեն նախագահության և փոխնախագահության թեկնածուներին:
Թրամփը դեռ չի հայտնել, թե ով կարող է լինել փոխնախագահության թեկնածու, որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ նա այդ առաջարկը կանի Հարավային Կարոլինայից սևaմորթ սենատոր Թոմ Սքոթին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 60-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին: