Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կընդունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը կընդունի Սոչիում գտնվող ԱԷՄԳ-ի ղեկավարին: Նա և նրա ռուսաստանցի գորտծընկեր, «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը պետության ղեկավարին կտեղեկացնեն իրենց շփումների մասին», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը: