Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորեց Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ։
Փետրվարի 7-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ադրբեջանը 20 տարուց ավելի ղեկավարող Ալիևը ստացել է քվեների ավելի քան 92 տոկոսը։
ԵԱՀԿ դիտորդներն այդ ընտրությունները գնահատել են ոչ արդար, ոչ ազատ, ոչ մրցակցային։
«Սա հարմար առիթ է ընդգծելու Եվրամիության հանձնառությունը՝ ամրապնդելու մեր երկխոսությունը և տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասվում է Ալիևին հղած ֆոն դեր Լայենի շնորհավորական նամակում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում։