Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ և առանձնահատուկ նշանակություն է տալիս այս տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հանդիպմանը:
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ», - ասել է Միշուստինը:
Ռուսաստանի կառավարությանը ղեկավարն Ադրբեջան է ժամանել երկօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, կողմերը կստորագրեն ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր: