Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին, հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։
ԱՊԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» և ասել, որ «նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։ Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվում Ստեփանակերտ, չի հաղորդվում։