Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Սահմանադրությամբ է ամրագրում անցանկալի հղիությունն ընդհատելու իրավունքը


Ֆրանսիայում անցանկալի հղիությունն ընդհատելու կանանց իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ․ համապատասխան որոշումը երկրի խորհրդարանը երեկ է ընդունել։

Այսպիսով, Ֆրանսիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ աբորտի իրավունքը երաշխավորված կլինի հիմնական օրենքով։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, մեկնաբանելով պատմական որոշումը, հայտարարել է․ - «Մենք բոլոր կանանց ասում ենք՝ ձեր մարմինը միայն ձեզ է պատկանում և ոչ ոք իրավունք չունի ձեր փոխարեն որոշել»։

Աբորտի իրավունքը Սահմանադրությամբ ամրագրելու նախաձեռնությանը, որը հեղինակել է նախագահ Էմանյուել Մակրոնը, դեմ էին աջակողմյան և կրոնական շարժումները, որոնց համոզմամբ, նման քայլի անհրաժեշտություն չկար, քանի որ կնոջ ցանկությամբ աբորտներ իրականացնելու հնարավորությունն արդեն երաշխավորված է ֆրանսիական օրենսդրությամբ։

XS
SM
MD
LG