Մատչելիության հղումներ

Հունաստանի պաշտպանության նախարարն այսօր ժամանում է Հայաստան


 Հունաստանի  պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիաս, արխիվ
Հունաստանի  պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիաս, արխիվ

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն այցից մանրամասներ դեռ չի հաղորդում։

Ավելի վաղ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել էր, որ Դենդիասի այցը նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր աշխատանքային այցով Հունաստանում։ Նա Աթենքում հանդիպեց իր գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Բանակցությունների ավարտին կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

«Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը», - հայտարարել է Հունաստանի վարչապետը՝ շեշտելով՝ Աթենքը վստահ է՝ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։

Դեկտեմբերին Հունաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայաստանը և Հունաստանն այդ ժամանակ Աթենքում ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին։ Իսկ շուրջ մեկ ամիս անց՝ հունվարի 10-ին, Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Հայաստան։ Նա Երևանում հայտարարեց, որ Աթենքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Յորղոս Գերապետրիտիսը նաև ընդգծեց, որ Աթենքը շարունակելու է ակտիվ աշխատել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG