Հաջորդ շաբաթ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը, ասել է դեսպան Տիգրան Մկրտչյանը նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանը։
Այդ այցը, նրա խոսքով, նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։