Մատչելիության հղումներ

Ըստ Ֆիդանի, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։

Ֆիդանի փոխանցմամբ, դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, թե միջազգային իրավունքը չի կարողանում նման հակամարտությունների լուծում գտնել:

Նա ընդգծել է նաև, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG