Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել


Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում», - ասված է Մարուքյանի հայտարարության մեջ:

Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ են մոտեցումները տարբեր։

Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնել է 2022-ի մարտից։

Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է, նախկին պատգամավոր: Եղել է 2016-ին կազմավորված «Ելք» դաշինքի անդամ` կազմված ԼՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG