Մատչելիության հղումներ

Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի. Փաշինյան


Ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները տեղակայված Ներքին Հանդում:

«Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան - Ադրբեջանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել՝ ձեզ հայտնի իրադրությունների բերումով: Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է՝ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ», - նշեց Փաշինյանը:

Ռուս զինվորականները Ներքին Հանդում են 44-օրյա պատերազմից հետո՝ Փաշինյանի վարչապետության օրոք։ Այստեղ նրանց ներկայության իրավական հիմքերի և մանդատի մասին «Ազատություն»-ը հարց է ուղղել Կառավարությանը, պատասխան դեռ չի ստացվել՝ լրացուցիչ 30 օր են ուզել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG