Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայենն առաջարկում է ռուսական սառեցված ակտիվներից եկամուտն օգտագործել Ուկրաինայի բանակի համար


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ ժամանակն է խոսակցություն սկսել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցները ուկրաինական բանակին ուղղելու, այդ միջոցներով սպառազինություն ձեռք բերելու մասին։

«Ժամանակն է, որ մենք սկսենք խոսել սառեցված ռուսական ակտիվներից ստացված խոշոր եկամուտների օգտագործման մասին՝ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով», - ասել է ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Բրյուսելը դժվար թե բռնագրավի ռուսական սառեցված ակտիվները, քանի որ եվրոպացի պաշտոնյաներն այս գաղափարը չափազանց ռիսկային են համարում իրավական տեսանկյունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG