Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Մոսկվայի Աստվածամոր Սրբապատկերի եկեղեցում, հուղարկավորությունը՝ Բորիսովի գերեզմանատանը, հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Նախօրեին Նավալնիի թիմակիցները հայտարարել էին, որ իրենց չի հաջողվում Մոսկվայում դահլիճ գտնել՝ քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար։
Ըստ Յարմիշի՝ շատերը լսելով ընդդիմադիր առաջնորդի անունը, հրաժարվում են իրենց հետ համագործակցել։
Նավալնին մահացել է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում փետրվարի 16-ի ցերեկը՝ զբոսանքից հետո։ Մահվանից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում սովորական խցերից շատ ավելի խիստ պայմաններ են: