Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք


Տեղ գյուղի դիրքերը, մարտ, 2023թ․
Տեղ գյուղի դիրքերը, մարտ, 2023թ․

Պաշտպանությանա նախարարության զինծառայողները նրան վնասազերծել են։

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք։

Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով, Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ երկու ադրբեջանցի զինծառայողներ են եղել, նրանցից մեկը հետ է փախել, մյուսին գտել են հայ պայմանագրայինները։

Հովսեփյանը նաև ասաց, որ գիշերվանից ադրբեջանական մոտակա դիրքում անհանգիստ է եղել, ենթադրում է՝ ներքին վեճ է եղել, հավանաբար այդ պատճառով էլ երկու զինծառայողներ փախել ու հայտնվել են հայկական կողմում։

Բաքուն իր հերթին հայտնել է, որ առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։

Դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG