Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով երեկ երեկոյան մեկնել է Գերմանիա։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ»։
Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա գերմանացի պաշտոնյաների հետ։