Ադրբեջանի ԱԳՆ պնդում է, որ ադրբեջանցիները որևէ առնչություն չունեն Սումգայիթի հայ բնակչության՝ 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած ջարդերին։ Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը, նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի ԱԳՆ, որ ազգամիջյան հողի վրա տեղի ունեցած Սումգայիթի անկարգությունները ԽՍՀՄ և Հայաստանի, ինչպես նաև հայ շովինիստ-գաղափարախոսների և ծայրահեղական կազմակերպությունների կողմից նախապես մտածված և ծրագրված նպատակաուղղված սադրանքների մի մասն էին», - հայտարարել է Հաջիզադեն։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ «այն հանգամանքը, որ Սումգայիթի դեպքերի զոհերի թվում վեց ադրբեջանցիներ են եղել, այն բանի վկայությունն է, որ անկարգությունները ադրբեջանական բնակչության ձեռքի գործը չէին»։