«Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»», - այսօր Խոջալու այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե «Հայաստանը նոր տերերի փնտրտուքի մեջ է»։
«Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել և սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է», - հայտարարել է Ալիևը «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի հիմնարկեքի արարողության ընթացքում։
«Խոջալուն շատ մեծ տեղ է զբաղեցնում ադրբեջանցի ժողովրդի գիտակցության և պատմության մեջ։ Այդ ողբերգությունն այն աստիճանի էր խոցել մեր սրտերը, որ մենք առանց Խոջալուի ազատագրման չէինք կարող հանսգտանալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. - «Մենք ռազմի դաշտում վրեժ լուծեցինք Խոջալուի անմեղ զոհերի համար»։
«Ադրբեջանի բանակը թե՛ արհեստավարժ է, թե՛ հայրենասեր, թե՛ օժտված է լուրջ կարողություններով։ Այն անհնարին թվացող գործողություններն իրականացնում է շատ կարճ ժամանակահատվածում։ Դրանցից մեկը, եթե ոչ ամենակարևորը Շուշիի գործողությունն էր», - ասում էր Ալիևը։