Մինչև Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ չի հանդիպի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մինչև ընտրությունները նախագահի ժամանակացույցը բավական ծանրաբեռնված ու սեղմ է լինելու, նախագահ Էրդողանի մոտ ևս ժամանակացույցը բավական լարված է», - նշել է Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ երկկողմ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ շփումները Մոսկվայի և Անկարայի միջև շարունակվում են։
«Նախագահների հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները դա թույլ տան», - նշել է Կրեմլի խոսնակը։