Մատչելիության հղումներ

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները


Լեհաստանում կիրակի մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ՝ Dragon-24, հայտնում է լեհական բանակի գլխավոր շտաբը։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 20 հազար զինվորական և 3,5 հազար միավոր զինտեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի զինված ուժերի մոտ 15 հազար զինվոր։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունները կփորձարկեն «փոխգործունակությունը և մարտական առաջադրանքների կատարումը ցամաքում, օդում և ծովում», ինչպես նաև ռազմական գործողություններ կիրականացվեն կիբերտարածությունում։

Դրանք «ուղղված չեն որևէ երկրի դեմ, այլ ցանկացած ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու ունակության ցուցադրություն են», ներառյալ «Ռուսաստանի Դաշնության սադրիչ գործողությունները», ընդգծել է նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG