Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ թռիչք է կատարել արդիականացված ռազմավարական Տու-160Մ հրթիռակիրով։
Պուտինը 30 րոպե մնացել է օդում։ Թռիչքին նախորդել է նախապատրաստական փսւլը, որը 45 րոպե է տևել։
Թռիչքի ընթացքում Պուտինը եղել է ղեկին՝ օդաչուի սաղավարտով և զգեստով:
Նախկինում Պուտինը թռիչքներ է կատարել նաև Տու-160, Սու-25ՈւԲ, Սու-27ՈւԲ և Բե-200 տեսակի օդանավերով, ինչպես նաև մոտոդելտապլանով: