Փետրվարի լույս 23-ի գիշերը Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Դնեպրում և Օդեսայում կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերը։
ՀՕՊ ուժերը Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում 23 անօդաչու թռչող սարք են խոցել։
Օդեսայի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի փոխանցմամբ, Օդեսայում անօդաչուներից մեկն ընկել է քաղաքի ափամերձ գոտում գտնվող ձեռնարկության վրա, երեք մարդ է մահացել։
Դնեպրից հաղորդել են բազմահարկ բնակելի շենքին հարվածի մասին, խաղաղ բնակչության շրջանում 8 վիրավոր կա։
Չնայած քաղաքացիական հրետակոծության ապացույցներին՝ Մոսկվան պնդում է, որ թիրախավորում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները: