Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական պայմանագրին» ու հնարավոր դարձրել գործող համայնքապետին պաշտոնանկ անելու՝ կուսակցության ծրագիրը, լուրեր էին շրջանառվում, որ Զախարովին նշանակելու են բժշկական կենտրոնի տնօրեն։ Ճամբարափոխ եղած Սիմոն Զախարովը, այդուհանդերձ, չնշանակվեց այդ պաշտոնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ