Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հնարավոր է ժամանի Հայաստան, «Ազատությանը» հայտնեց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։
Պաշտոնական Երևանը ողջունում է եվրոպացի պաշտոնյայի այցը։
«Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները», - նշեց Անի Բադալյանը։
Բորելի այցի ժամկետները դեռ հստակեցված չեն։
Այսօր ավելի վաղ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը չէր բացառել, որ միության գլխավոր դիվանագետը կարող է Հայաստան ժամանել արդեն մարտի կեսերին։