Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը եղել և մնում է դաշնակից


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է "Международная жизнь" («Միջազգային կյանք») ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հոդվածում:

Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ երկրներն էլ, իրենց հերթին, ձգտում են զարգացնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Երևանը ամենաբարձր մակարդակով քննադատում է ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունների ձախողման համար: Չնայած դիմումներին՝ կազմակերպությունը ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին ադրբեջանական հարձակումների ժամանակ, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին: Ու թեև Երևանը չի լքում ռազմական դաշինքը, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG