Մատչելիության հղումներ

«Մեր թաղամասի ի՞նչը գովազդեն». Վանաձորի «Տարոն» թաղամասը՝ հեռու պետական ծրագրերից, գովազդներից


«Ոչ մի բան չի փոխվել, դիմել ենք, բողոքել ենք».

Վանաձորի կենտրոնից քիչ հեռու՝ «Տարոն» թաղամասը երբեք քաղաքապետարանի գովազդային տեսանյութերում չի հայտնվում։ Բնակիչները ցույց են տալիս անցած երեսուն տարում չբարեկարգված փողոցներն ու բակերը և գովազդելու ոչինչ չեն գտնում։

«Տարոն» թաղամասի բնակիչ Վալինա Ղուլյանն ասում է՝ հանգիստ չեն նստել, տարիներ շարունակ նամակներ ու բողոքներ են հասցրել համայնքապետարան։ Քաղաքի կենտրոնական փողոցներից այն կողմ, սակայն, պատկերը չի փոխվում։ Իրենց թաղամասը չի հայտնվում ոչ պետական, ոչ էլ համայնքային ծրագրերում։

Քաղաքի մյուս ծայրին՝ բազմաթիվ խնդիրներ ունեցող «Բազում» թաղամասում, անցած տարի 77 միլիոն դրամով նորոգվել էր թաղամասի հրապարակը, փոքր պուրակ էին հիմնել ու կենտրոնում տեղադրել աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը, որն արդեն կես տարի՝ ցելոֆանապատ է։ Քիչ է՝ արձանը բնակիչների սրտով չէ, չեն էլ հասկանում՝ ինչո՞ւ նախաձեռնողները հայտնի աստղագետին պոլիէթիլենից չեն ազատում։

Վանաձորցիները դժգոհում, բայց շարունակում են, թե մեծ պահանջներ չունեն՝ միայն թե սահմաններն ապահով լինեն, խաղաղությունը՝ ամուր։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG