Անկարայում երկկողմ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը։
Բանակցությունների մասին կողմերն առայժմ մանրամասներ չեն հայտնում։ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ առաջնորդների դեմ առ դեմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստ:
Թուրքիայի ղեկավարի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել է, որ բանակցություններից հետո նախատեսված է երկկողմ համաձայնագրերի ստորագրում, ապա նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։