Մատչելիության հղումներ

Fitch․ «Այս տարի Ադրբեջանում ՀՆԱ-ի աճը կկազմի 2․8 տոկոս»


Միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Fitch-ը, կանխատեսում է, որ ընթացիկ տարին Ադրբեջանը կփակի ՀՆԱ-ի 2․8 տոկոս աճով։

«2023 թվականին ՀՆԱ-ի աճն Ադրբեջանում դանդաղել էր՝ հասնելով 1․1 տոկոսի, ինչը կապված էր նավթագազային սեկտորում արձանագրված անկման և էներգետիկայի հետ կապ չունեցող մի շարք առանցքային ոլորտներում, նախևառաջ տրանսպորտում աճի տեմպերի նվազման հետ», - նշում են Fitch-ի մասնագետները։

Նրանց գնահատմամբ, սակայն, 2024-ին ադրբեջանական տնտեսությունը որոշակիորեն կվերականգնի աճի տեմպերը՝ «նախևառաջ պետության կողմից կատարվող ներդրումների շնորհիվ»։ Fitch-ի մասնագետները նաև նշում են, որ ընթացիկ տարում կնվազեն նաև նավթի արդյունահանման անկման տեմպերը։

«Դրան կնպաստեն «Կենտրոնական-արևելյան Ազերի» նավթային պլատֆորմում իրականացվող աշխատանքները։ Վառելիքի առաջին խմբաքանակն այստեղից պատրաստվում են արդյունահանել արդեն այս տարի», - նշում են Fitch-ի վերլուծաբանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG