Մատչելիության հղումներ

Միրզոյան. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել»


Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, 13-ը փետրվարի, 2024թ.
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, 13-ը փետրվարի, 2024թ.

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

«Սա ոչ միայն Հայաստան-Եվրամիություն Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ», - Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ ասել է Արարատ Միրզոյանը:

«Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG