Մատչելիության հղումներ

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները


Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը։

Իլհամ Ալիևին ու Հաքան Ֆիդանը ի թիվս այլ հարցերի, քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգային հարցեր, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Մյունխենում ընթանում է անվտանգության համաժողովը։ Հայաստանը ներկայացնում են վարչապետ Փաշինյանը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները։

Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG